Սալուտեմ 3.2021
Որոշում ենք մեր ֆոտոտիպը. Սալուտեմ ամսագիր №3
![Որոշում ենք մեր ֆոտոտիպը. Սալուտեմ ամսագիր №3 Որոշում ենք մեր ֆոտոտիպը. Սալուտեմ ամսագիր №3](up/article/big/file_59487_9813779.jpg)
Մաշկը սովորաբար դասակարգում են հետևյալ խըմբերի՝ նորմալ, չոր, յուղոտ, խառը և զգայուն: Նորմալ մաշկն առաձգական է, էլաստիկ, փայլուն և չափավոր խոնավ: Չոր մաշկը տառապում է խոնավության պակասից, ճարպոտն անջատում է չափազանց մեծ քանակությամբ մաշկային յուղ։ Խառը տիպն ունի յուղի ավելցուկ միայն Т-գոտում՝ ճակատի, քթի և կզակի շրջանում։ Զգայուն մաշկը չափազանց ուժեղ է արձագանքում որոշ գրգռիչների։
Սակայն ոչ բոլորը գիտեն, թե իրենց մաշկը որ ֆոտոտիպին է պատկանում։ Իսկ դա անհրաժեշտ է հաշվի առնել ուլտրամանուշակագույն ճառագայթման նկատմամբ մաշկի զգայնությունը որոշելու համար, քանի որ արևը մեր մաշկի վրա կարող է չլվացվող հետքեր թողնել։
Արևի պաշտպանիչ գործոնը (Sun Protection Factor: SPF) պաշտպանության մակարդակն է, որը որոշում է, թե ինչ աստիճանով է մաշկը պաշտպանված արևային ճառագայթումից։ SPF-ի հիմնական պոստուլատն այն է, որ սովորական մաշկով մարդը արևի տակ 25 րոպե մնալով՝ կարող է այրվածք չստանալ։ SPF-ը երկարացնում է այդ ժամանակն այնքան, որքան SPF-ի աստիճանն է։ Օրինակ` SPF-10 նշանակում է, որ արևի տակ այս ֆիլտրով մնալը թույլատրված է 25 րոպեից 10 անգամ երկար, այսինքն` 250 րոպե։ Համապատասխանաբար SPF-20-ն ապահովում է արևի տակ անվտանգ 500 րոպե։
Սակայն SPF պաշտպանության ճիշտ ընտրության համար անհրաժեշտ է նախ որոշել մաշկի ֆոտոտիպը, ինչով պայմանավորված է մաշկի զգայնությունը և մելանին արտադրելու ունակությունը՝ արևայրուքի ձևավորմամբ։
Ամենահարմարը և առավել տարածվածը ամերիկացի հայտնի բժիշկ-մաշկաբան Թոմաս Ֆիցպատրիկի (Thomas B. Fitzpatrick)՝ 1975 թ. մշակած դասակարգումն է։ Նա, կախված մաշկի՝ մելանինով հագեցվածությունից և ուլտրամանուշակագույն ճառագայթների (ՈՒՄՃ) նկատմամբ ռեակցիայից, բոլոր մարդկանց դասակարգում է 6 խմբի, որոնցից 4-ը հաճախ է հանդիպում Եվրոպայի բնակիչների շրջանում։ Բացի մաշկի բնական գունավորումից ֆոտոտիպը, ըստ Ֆիցպատրիկի, հաշվի է առնում աչքերի և մազերի գույնը։
Մարդու մաշկի դասակարգումն` ըստ Ֆիցպատրիկի
I ֆոտոտիպ. կելտական, սկանդինավյան
Մաշկը շատ բաց է, երբեմն՝ կիսաթափանցիկ, կաթնային սպիտակ կամ ճենապակյա երանգով, նյարդային լարվածության ժամանակ՝ հեշտությամբ կարմրող, հաճախ՝ մեծ քանակությամբ պեպեններով։ Մաշկի այս տեսակը բնորոշ է եվրոպացիներին։
- Մազերը՝ գրեթե միշտ շատ բաց կամ կարմրավուն։
- Աչքերը ՝ երկնագույն, մոխրագույն կամ կանաչ։
- Ռեակցիան ՈՒՄՃ նկատմամբ՝ շատ բարձր ֆոտոզգայնություն։ Քանի որ գունանյութն առաջանում է աննշան քանակությամբ, արդեն քառորդ ժամ անց, առանց հատուկ արևապաշտպան միջոցների, արևի ուղիղ ճառագայթների տակ գտնվելուց կամ սոլյարի այցելելուց հետո հնարավոր է առաջին աստիճանի այրվածքի նշանների առաջացում (գերարյունություն և այրոցի (թե՞ այրվածքի) առաջացում)։ Այնուհետև առաջանում է թեփոտում, հնարավոր է մնացորդային հիպերպիգմենտացիայի երկարատև պահպանում։ Համաչափ արևայրուք գրեթե հնարավոր չէ ստանալ։
Խորհուրդներ. քանի որ տվյալ ֆոտոտիպով ավելի բարձր է մաշկի քաղցկեղի և մելանոմայի զարգացման ռիսկը, նպատակահարմար է խուսափել արևի ճառագայթների ազդեցությունից։ Արևի տակ լինելու անհրաժեշտության դեպքում պարտադիր է պաշտպանության բարձր գործոնով (SPF 30- 50) լուսապաշտպանիչ միջոցների կիրառումը:
II ֆոտոտիպ. նորդական, արիական, գերմանական, արևելաեվրոպական, բաց եվրոպական, բաց մաշկով եվրոպական
- Մաշկը՝ բաց, պեպեններ կարող են հանդիպել, սակայն՝ քիչ արտահայտված, քան առաջին ֆոտոտիպով մաշկի վրա։ Այս ֆոտոտիպը նույնպես բնորոշ է եվրոպացիներին։
- Մազերը՝ բաց շագանակագույնի կամ շեկի տարբեր երանգներ։
- Աչքերը՝ երկնագույն, մոխրագույն, կանաչ, հազվադեպ բաց շագանակագույն։
- Ռեակցիան ՈՒՄՃ նկատմամբ՝ բավականին բարձր ֆոտոզգայնություն։ Հեշտությամբ այրվածքներ են առաջանում (շուրջ 20 րոպե արևի ազդեցությունից հետո)։ Արևայրուքը ստացվում է վատ և անկայուն։
Խորհուրդներ. հազվադեպ հնարավոր է մաշկի ոսկե երանգ ստանալ կարճ արևային լոգանքների ժամանակ (առավելագույնը 10 րոպե) համեմատաբար «անվտանգ ժամերին» (մինչև 11:00 և 16:00-ից հետո)։ Նպատակահարմար է կիրառել SPF 30 ցուցանիշով լուսապաշտպան միջոցներ։
III ֆոտոտիպ. միջին եվրոպական, մուգ եվրոպական, խառը, մուգ մաշկով եվրոպական
- Մաշկը՝ թեթև մուգ, ձիթապտղի երանգով կամ փղոս-կրի գույնով, գրեթե առանց պեպենների։
- Մազերը՝ շագանակագույնի երանգներ, մուգ շիկահեր, հազվադեպ սև։
- Աչքերը՝ մոխրագույն, շագանակագույն։
- Ռեակցիան ՈՒՄՃ նկատմամբ՝ արևայրուքը հեշտ և արագ է ստացվում՝ չափավոր արտահայտված մուգ երանգի ձևավորմամբ։ Սակայն արևի տակ առաջին անգամ շատ երկար մնալու դեպքում (կես ժամից ավելի) հնարավոր է այրվածքների առաջացում։
Խորհուրդներ. Ճառագայթման ռացիոնալ ռեժիմ, հատկապես հարավային լայնություններ անսպաելի տեղափոխվելիս:
IV ֆոտոտիպ. միջերկրածովյան, հարավ-եվրոպական
Մաշկը՝ մուգ, ձիթապտղի երանգով, պեպեններ չկան: Ֆոտոտիպը բնորոշ է Լատինական Ամերիկայի, Ասիայի, Կովկասի և միջերկրածովյան երկրների բնակիչներին:
- Մազերը՝ մուգ շագանակագույն կամ սև:
- Աչքերը՝ շագանակագույն, մուգ շագանակագույն կամ սև:
- ՈՒՄՃ նկատմամբ ռեակցիան՝ մաշկն օժտված է բարձր բնական պաշտպանությամբ (մոտ 40 րոպե): Արագ, արտահայտված և կայուն արևայրուք է առաջանում: Արևային այրվածքներ շատ հազվադեպ են լինում, սակայն ՈՒՄՃ բարձր չափաբաժինների երկարատև ազդեցությունը կարող է հանգեցնել մաշկի լուսածերացման:
Խորհուրդներ. թեթև պաշտպանիչ միջոցների կիրառում (SPF` 8-ից 20) արևային ծերացման կանխարգելման նպատակով:
V ֆոտոտիպ. միջին արևելյան, ինդոնեզական, ասիական
- Մաշկը՝ մուգ, մուգ շագանակագույն, հնարավոր է՝ դեղնավուն երանգ: Պեպեններ չկան: Ֆոտոտիպը հիմնականում հանդիպում է Հարավարևելյան Ասիայի և Լատինական Ամերիկայի շատ երկրների բնակիչների մոտ:
- Մազերը՝ մուգ շագանակագույն կամ սև:
- Աչքերը՝ մուգ շագանակագույն կամ սև:
- Ռեակցիան ՈՒՄՃ նկատմամբ՝ մաշկի բնական պաշտպանության բարձր աստիճան, արևի տակ մնալիս այրվածքներ շատ հազվադեպ են առաջանում (դա տեղի է ունենում ՈՒՄՃ-ի միայն ինտենսիվ և երկարատև ազդեցության դեպքում): Ստացված արևայրուքը գրեթե չի նկատվում բնական պիգմենտացիայի ֆոնին:
Խորհուրդներ. երկարատև ընդմիջումից հետո արևի ուղիղ ճառագայթների տակ գտնվելիս կարող են անհրաժեշտ լինել նվազագույն պաշտպանական միջոցներ (կիրառվում են SPF 10 միջոցներ):
VI ֆոտոտիպ. աֆրոամերիկյան, աֆրիկյան
Մաշկը՝ մուգ շագանակագույն կամ կապույտ երանգով սև: Ֆոտոտիպը բնորոշ է աֆրիկյան մայրցամաքից գաղթածներին և Ավստրալիայի աբորիգեններին:
- Մազերը՝ սև:
- Աչքերը՝ մուգ շագանակագույն կամ սև:
- Ռեակցիան ՈՒՄՃ նկատմամբ՝ ՈՒՄՃ ազդեցությունից մաշկի բնական պաշտպանությունը համարվում է իդեալական, քանի որ թույլ է տալիս մշտապես գտնվել արևի ուղիղ ճառագայթների տակ` առանց որևէ վնասի. լուսային այրվածքներ երբեք չեն լինում:
Խորհուրդներ. անհրաժեշտության դեպքում սնուցող և խոնավացնող միջոցների կիրառում: Արհեստական լուսապաշտպանություն չի պահանջվում: Անհրաժեշտ է հակացուցումների գնահատում պիլինգի և էպիլյացիայի տաբեր տեսակների կիրառման դեպքում (կա հիպերպիգմենտացիայի բարձր ռիսկ):
https://image-skincare.ru
http://eraesthetic.lv/ru, http://melanoma.academy
«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![Աուտիզմը՝ որպես զարգացման ընդհանուր խանգարում. Սալուտեմ ամսագիր №3 Աուտիզմը՝ որպես զարգացման ընդհանուր խանգարում. Սալուտեմ ամսագիր №3](up/article/small/file_59780_3019494.jpg)
Հոգեբանական զարգացման ընդհանուր խանգարումները բնորոշվում են սոցիալական փոխհարաբերություններում և հաղորդակցման ոլորտում որակական շեղումներով, ինչպես նաև հետաքրքրությունների...
![](images/calendar.png)
![Գլաուկոմա. Սալուտեմ ամսագիր №3 Գլաուկոմա. Սալուտեմ ամսագիր №3](up/article/small/file_59803_7709453.jpg)
Գլաուկոման հիվանդություն է, որն ախտահարում է տեսողական նյարդը և հանգեցնում անդառնալի կուրության։ Այն անդառնալի կուրության հիմնական պատճառներից է և նման հիվանդությունների շարքում գրավում է երկրորդ տեղը...
![](images/calendar.png)
![Ճանապարհորդի դեղատուփը. Սալուտեմ ամսագիր №3 Ճանապարհորդի դեղատուփը. Սալուտեմ ամսագիր №3](up/article/small/file_59810_7953457.jpg)
Սկսվել է երկար սպասված արձակուրդային հրաշալի ժամանակաշրջանը։ Ձմեռվա երկար երեկոներին շատերս էինք երազում, թե ինչպես պիտի կապենք ճամպրուկները, ընտրում էինք ճամփորդական երթուղիներ...
![](images/calendar.png)
![«Լավ վիրաբույժը պետք է նաև լավ մարդ լինի». Հովհաննես Սարուխանյան. Սալուտեմ ամսագիր №3 «Լավ վիրաբույժը պետք է նաև լավ մարդ լինի». Հովհաննես Սարուխանյան. Սալուտեմ ամսագիր №3](up/article/small/file_59621_9213322.jpg)
Խոստովանում է՝ եթե նորից վիճակվեր ընտրություն կատարել, ապա կրկին բժշկի մասնագիտությունը կընտրեր։ Իր հաջողությունների ու ձեռքբերումների, հաղթահարած դժվարությունների մասին վաստակաշատ...
![](images/calendar.png)
![«Ասացի՝ ուզում եմ սրտաբան դառնալ, որ բուժեմ պապիկիս հիվանդությունից ունեցող մարդկանց». Սարգիս Կիրամիջյան. Սալուտեմ ամսագիր №3 «Ասացի՝ ուզում եմ սրտաբան դառնալ, որ բուժեմ պապիկիս հիվանդությունից ունեցող մարդկանց». Սարգիս Կիրամիջյան. Սալուտեմ ամսագիր №3](up/article/small/file_59619_6591920.jpg)
Մեր հայրենակից Սարգիս Կիրամիջյանը, որ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, իր մասնագիտական ուղին մանուկ հասակում է ընտրել։ Փոքրիկ Սարգսի վրա խոր ազդեցություն էր թողել սիրելի պապիկը, որ երկար տարիներ տառապում էր...
![](images/calendar.png)
![Կոփում. Սալուտեմ ամսագիր №3 Կոփում. Սալուտեմ ամսագիր №3](up/article/small/file_59809_7131596.jpg)
Կոփման ընդհանուր կանոնն ամեն օր սխրանք գործելն է։ Եթե սովորել եք երկար ժամանակ կիրառվող որևէ մեթոդի, ժամանակն է ընդլայնել հնարավորությունների հորիզոնները...
![](images/calendar.png)
![Ինչպես խնամել ոտքերը. Սալուտեմ ամսագիր №3 Ինչպես խնամել ոտքերը. Սալուտեմ ամսագիր №3](up/article/small/file_59808_1154069.jpg)
Ոտքերն օգնում են տեղաշարժվել ամբողջ օրվա ընթացքում: Ամեն օր քայլքի ժամանակ ոտքերը, փաստորեն, իրենց վրա կրում են քաշը կրկնակի գերազանցող ծանրաբեռնվածություն: Այդ պատճառով շատ կարևոր է խնամել դրանք...
![](images/calendar.png)
![Ինչ պետք է իմանալ ջերմային կամ արևային հարվածի մասին. Սալուտեմ ամսագիր №3 Ինչ պետք է իմանալ ջերմային կամ արևային հարվածի մասին. Սալուտեմ ամսագիր №3](up/article/small/file_59805_5854621.jpg)
Ջերմային հարված սովորաբար տեղի է ունենում, երբ մարդը գերտաքանում է։ Դա կարող է պատահել աշխատելիս, մարզվելիս կամ պարզապես շոգ վայրում գտնվելիս։ Ջերմային հարվածը չբուժելու դեպքում կարող են վնասվել ներքին օրգանները...
![](images/calendar.png)
![Արևային ճառագայթում: Արևային բռնկումները՝ բարձր ճառագայթման վտանգ. Սալուտեմ ամսագիր №3 Արևային ճառագայթում: Արևային բռնկումները՝ բարձր ճառագայթման վտանգ. Սալուտեմ ամսագիր №3](up/article/small/file_59785_3930238.jpg)
Արևը լույսի և ջերմության աղբյուր է, որն անհրաժեշտ է Երկրի ամբողջ կենդանական աշխարհին։ Լույսի ֆոտոններից բացի այն արձակում է կոշտ իոնիզացնող ճառագայթներ, որոնք բաղկացած են հելիումի միջուկից և պրոտոններից...
![](images/calendar.png)
![Արևային ալերգիա. Սալուտեմ ամսագիր №3 Արևային ալերգիա. Սալուտեմ ամսագիր №3](up/article/small/file_59782_4296644.jpg)
Արևային ճառագայթները ոչ միայն տաքացնում են մեզ՝ անասելի ուրախություն պարգևելով հատկապես ձմռան ցրտին, այլև ամրացնում են մեր իմունիտետը։ Սակայն, ցավոք, արևի տակ մնալը որոշ մարդկանց մոտ կարող է...
![](images/calendar.png)
![Արևային այրվածքներ: Ինչո՞վ է վտանգավոր արևային այրվածքը. Սալուտեմ ամսագիր №3 Արևային այրվածքներ: Ինչո՞վ է վտանգավոր արևային այրվածքը. Սալուտեմ ամսագիր №3](up/article/small/file_59783_9453033.jpg)
Արևային այրվածքներն առաջանում են մաշկի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթների ավելցուկային ազդեցության հետևանքով, ընդ որում, ուլտրամանուշակագույն-B ճառագայթների սպեկտրի ալիքները...
![](images/calendar.png)
![Ամառային ըմպելիքներ. Սալուտեմ ամսագիր №3 Ամառային ըմպելիքներ. Սալուտեմ ամսագիր №3](up/article/small/file_59781_704100.jpg)
Ստորև ներկայացվում են ամենատարածված ըմպելիքները, որոնք բժիշկները խորհուրդ են տալիս գործածել ամռանը ծարավը հագեցնելու համար։ Դրանցից յուրաքանչյուրի օգտակարությունը գնահատվել է տասը բալանոց սանդղակով...
![](images/calendar.png)
![Երեխայի անվտանգությունը ջրում և ջրի մոտակայքում. Սալուտեմ ամսագիր №3 Երեխայի անվտանգությունը ջրում և ջրի մոտակայքում. Սալուտեմ ամսագիր №3](up/article/small/file_59804_8530520.jpg)
Երեխաները շատ են սիրում լողալ. դա կոփում է նրանց, օգնում է ամրացնել առողջությունը։ Սակայն որպեսզի երեխաները ջրում ո՛չ միայն ուրախ, այլ նաև անվտանգ ժամանակ անցկացնեն, ծնողները պետք է հետևեն մի քանի պարզ...
![](images/calendar.png)
![Ամռան տապին մաշկը հատուկ խնամքի և ուշադրության կարիք ունի. մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյան. Սալուտեմ ամսագիր №3 Ամռան տապին մաշկը հատուկ խնամքի և ուշադրության կարիք ունի. մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյան. Սալուտեմ ամսագիր №3](up/article/small/file_59620_6646519.jpg)
Ինչպե՞ս ամռան տապին պաշտպանել մաշկը։ Ի՞նչ վտանգներ կարող են առաջանալ արևի ճառագայթների տակ երկար պառկելու դեպքում։ Արևապաշտպան միջոցների ճիշտ ընտրությունը կարևո՞ր է։ Այս մասին զրուցել ենք մաշկաբան...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն